Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մաստակ. օգու՞տ, թե՞ վնաս. ankakh.com

Մաստակ. օգու՞տ, թե՞ վնաս. ankakh.com

Մաստակը հայտնագործվել է 140 տարի առաջ ԱՄՆ-ում:  Գյուտարարն ընդամենը  գրանցել է այն, սակայն երբեք չի փորձել արտադրել: Սակայն դա չի խանգարել, որ ողջ Ամերիկան, հատկապես` երիտասարդությունն անընդհատ ծամի:

 

ԱՄՆ-ում ներկայումս վաճառվում է ծամոնի ավելի քան 100 տեսակ: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 300 շերտ մաստակ: Մաստակի նորաձևությունը համակել է ողջ աշխարհը Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ նախկին ԽՍՀՄ-ում այն սկսել են  արտադրել 1970-ականներից:

 

Գովազդները մաստակներին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում, թթվահիմնային հաշվեկշռի վերականգնում: Այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ: Եթե, օրինակ, մաստակի բաղադրության մեջ շաքար կա, ապա բերանի խոռոչը վերածվում է մանրէների բազմացման  պարարտ միջավայրի: Իսկ շաքարի փոխարինիչների կիրառումն էլ մեկ այլ դժբախտություն է. երկարատև օգտագործելու դեպքում դրանք առողջությանը լուրջ վնաս են հասցնում:

 

Մաստակն օգուտ կարող է տալ ուտելուց անմիջապես հետո, 5-10 րոպեի ընթացքում, քանի որ նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, մարսողությանը ու մասամբ էլ մաքրում է բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից (չնայած այս նպատակի համար դարձյալ նախընտրելի է ատամի խոզանակը): Անընդհատ ծամելը վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:

 

Շատ վտանգավոր է մաստակի հետ ծխելու սովորությունը, քանի որ այս դեպքում ծխախոտի քաղցկեղածին նյութերը թքի հետ ստամոքս են տեղափոխվում: Բոլոր առավելությունները, որոնց մասին խոսվում է, ինչպես և բոլոր գովազդներն իրականությանը մասամբ են համապատասխանում:

 

Երբ մարդը մաստակ է ծամում, բերանի խոռոչը մասամբ է մաքրվում, այն էլ` միայն ծամող մակերևույթները, իսկ կարիեսը  հաճախ առաջանում է միջատամնային արանքներում: Սրանից կարելի է հետևություն անել, որ մաստակից էական օգուտ չկա, կանխարգելման նկատառումով էլ այն օգտակար չէ, իսկ վնաս` ինչքան ասես:

 

Երբ մաստակը հայտնվում է բերանում, իր համային հատկանիշներով պայմանավորված, օրգանիզմում սննդի տեղ է ընդունվում, հետևաբար սկսում են արտադրվել նյութեր, որոնք սովորաբար քայքայում են սնունդը: Առողջ օրգանիզմն այս խաբկանքից կարող է գլուխ հանել, իհարկե, ոչ առանց հետևանքների, բայց եթե մարդը ստամքսի խոց կամ գաստրիտ ունի, ապա դրանք ուղղակի հակացուցված են: Մաստակի պարունակած համային հավելումները վտանգավոր են: Ուրեմն մի հետևություն կարելի է անել. մաստակի վտանգն անհամեմատ մեծ է օգուտից: Հետևաբար, պետք է անգամ մաստակ ծամելիս չափավորություն ցուցաբերել. ուտելուց հետո մի քանի րոպե ծամեք ու բավարարվեք դրանով: Իսկ  երեխաներին, առավել ևս, փորձեք հետ պահել մաստակից ու  առաջարկեք  այլ օգտակար բաներ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. status4ka.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ